Ինդիանայում հինգշաբթի երեկոյան իրավապահ մարմինների աշխատակիցները գտել են անհետ կորած մեկ տարեկան աղջկա մարմինը:

Նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Քուրթ Դարնիլը հայտնել է, որ Շայլին Ամմերմանի մարմինը հայտնաբերվել է Ուայթ Ռիվերից ոչ հեռու: Աղջկա մայրը՝ Ջեսիկա Սթյուարթը, հաստատել է այդ տեղեկությունը, հայտնում է WTTV-ն:

«Ականատեսներից ստացված տեղեկությունների շնորհիվ մենք գտանք մարմինը»,- ասել է Դարնիլը մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքով, մարմինը հայտնաբերվել է մասնավոր սեփականության տարածքում:

Ուրբաթ դատաբժշկական փորձաքննությունը դիահերձում կանի ու կպարզի մահվան պատճառը: Աղջկա անհետացման գործով ոստիկանության աշխատակիցները արդեն կալանավորել են 22-ամյա Քայլ Փարքերին: Շայլինի հայրն ու տատիկը վերջինն էին տեսել երեխային, որը աղջկա մոր հետ պայմանավորվածության համաձայն մնացել էր Փարքերի տանը: «Ես նրան անկողնում պառկացրեցի երեկոյան մոտավորապես ժամը 10:00 –ին ու մինչեւ քնելս՝ կեսգիշերին, մի անգամ էլ ստուգեցի մահճակալը: Բայց երբ ես արթնացա, երեխան արդեն այնտեղ չէր»,- ասել է երեխայի տատիկը: