Երեւանում բնակարանի գները 9 տոկոսով նվազել են: Այս մասին մարտի 25-ին հայտնել է «Օլիվեր գրուփ» անշարժ գույքի գնահատման ընկերության գլխավոր տնօրեն Արա Ադուրյանը՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ իր համատեղ ելույթի ժամանակ:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Այս ցուցանիշում ներառված չէ Նուբարաշեն թաղամասը, որտեղ բնակարանի գները զգալիորեն ցածր են մնացած թաղամասերի գներից: Գներն ամենաաքիչը նվազել են Կենտրոն թաղամասում ( 3.2 տոկոսով): Էրեբունիում գները նվազել են 5.3 տոկոսով, Քանաքեռ Զեյթունում՝ 7, Աջափնյակում՝ 8.9, Դավիթաշենում, Արաբկիրում, Շենգավիթում, Մալաթիա-Սեբաստիայում ու Նոր Նորքում՝ 10-11 տոկոսով, իսկ Ավանում՝ 12.1 տոկոսով: