ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռամզան Քադիրովին նշանակել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամսի 5-ին լրանում է Ձեր լիազորությունների ժամկետը, Դուք հիմա այդ մասին ասացիք։ Ելնելով նրանից, թե ինչ եք արել վերջին տարիներին առաջին հերթին չեչենների եւ հանրապետության բնակիչների, ինչպես Ռուսաստանի համար, ես այսօր հրաման եմ ստորագրել Ձեզ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին, սեպտեմբերին  ընտրություններին առաջադրվելու հույսով»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ ինքը հույս ունի, որ Չեչնիայի բնակիչները եւ չեչեն ժողովուրդը կկարողանան գնահատել այն, թե ինչ է արել Քադիրովը հանրապետության համար։