Լեւոն Սարգսյանին պարգեւատրելու համար բոլոր հիմքերը կային։ Այս մասին մարտի 25-ին լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Նրան նման բարձր պարգեւի արժանացնելու համար կային բոլոր հիմքերը։ Այդ պատճառով պետք չէ վերադառնալ այդ թեմային»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Լեւոն Սարգսյանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, մարտի 21-ին պարգեւատրվել էր «Հայրենիքն մատուցած ծառայությունների» 1-ին աստիճանի շքանշանով։ Լեւոն Սարգսյանը նաեւ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործկոմի նախագահն է։





























