Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտից ժամը 17։30- սահմաններում սկսել է երթը դեպի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն, որտեղ տեղի է ունենալու Հայաստան-Բելառուս ընկերական խաղը: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթին մասնակցում են մի քանի  տասնյակ երկրպագուներ: Երթի մեկնարկից առաջ կազմակերպիչներին մոտեցան ոստիկանության ներկայացուցիչները՝ ասելով, որ պայթուցիկներ են նկատել երթի մասնակիցների մոտ, նրանք պահանջեցին չօգտագործել դրանք:

Նշենք, որ Հայաստան - Բելառուս հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։