2015 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 28-ամյա Հայկ Հ.-ն եւ հայտնել, որ անասնագոմի մեջ 2 խոզը մորթել են եւ գողացել, իսկ մեկը` մորթած թողել անասնագոմի մեջ:

Նույն օրը, ժամը 10.50-ին, Հայկ Հ.-ն ոստիկանությունում  հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 19.00-ից մինչեւ դեկտեմբերի 24-ի ժամը 09.40-ն ընկած ժամանակահատվածում, իր տան դիմաց գտնվող, իրեն պատկանող անասնագոմի կախովի կողպեքը կոտրելով, անասնագոմից գողացել են 2 գոճի, 1 խոճկոր, իսկ 1 խոճկորի վիզը մասնակի կտրած վիճակում թողնելով` հեռացել են` պատճառելով մոտ 270.000 դրամի նյութական վնաս:

Ս/թ մարտի 24-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ 2015 թ. դեկտեմբերի 24-ին Հայկ Հ.-ի անասնագոմից խոզերի գողությունը կատարել է 21-ամյա Դավիթ Թ.-ն:

Ոստիկանության Կոտայքի բաժնի եւ Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած  միջոցառումների շնորհիվ Դավիթ Թ.-ն մարտի 24-ին, ժամը 15.30-ին, հրավիրվել է Կոտայքի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է իր կնոջ` Մարիամ Ա.-ի եւ զոքանչի` Հասմիկ Հ.-ի հետ միասին:

Ձեռնարկվում են միջոցառումներ Մարիամ Ա.-ին եւ Հասմիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին: