Երեւանի Ավան թաղամասից մարտի 24-ին՝ ժամը 23-ին, հիվանդանոց տեղափոխված երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է:

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ երիտասարդը 21-ամյա Արա Փափազյանն է: Նա գանգուղեղային ծանր վնասվածքներ ունի:

Նշենք, որ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքի վայրում հեծանիվ է հայտնաբերվել, դեպքի հանգամանքները դեռ պարզ չեն: Տղան հիվանդանոց էր տեղափոխվել անգիտակից վիճակում: