Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակված տվյալների համաձայն, անցյալ տարի խաղողի այգիների ընդհանուր մակերեսն աճել է 81 հեկտարով կամ 0.5%-ով: Աճը, իհարկե, խորհրդանշական է, բայց այն տեղի է ունեցել խաղողից ստացված արտադրանքի՝ կոնյակի եւ գինու արտաքին սպառման շուրջ տագնապալից ահազանգերի ֆոնին: Անցյալ տարի 309 հազար տոննա բերք է հավաքվել, ինչը 18%-ով ավելին է անցյալ տարվա ցուցանիշից:
Ի տարբերություն մի շարք այլ կուլտուրաների՝ խաղողը բերքը մեր երկրում առանձնանում է բավական բարձր ապրանքայնությամբ: Ընդհանուր առմամբ, հանրապետության տնտեսությունները վաճառել են հավաքված բերքի ավելի քան 78%-ը, այսինքն՝ շուրջ 240 հազար տոննա: Խաղողագործներին ձեռնտու է բերքի մեծածախ վաճառքը, չնայած հաճախ վճարումներն ուշանում են: Բայց մարդիկ հարկադրված համաձայնում են դրան: Միաժամանակ, դատելով նախանշաններից, խաղողագործների համար դժվար ժամանակներ են գալիս:
Հայտնի է, որ ֆերմերներից գնված խաղողի մեծ մասն օգտագործվում է կոնյակի եւ գինու արտադրության մեջ: Ընդ որում, կոնյակի հիմնական մասը (երկու տարի առաջ՝ գրեթե 97%-ը) եւ գինիների զգալի մասը (շուրջ 35%) արտահանվել է, հիմնականում՝ Ռուսաստան:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Ռուսասկան տնտեսությունում այժմյան միտումները լավատեսական չեն: Փետրվարին իրական եկամուտների կրճատումն արագացել է եւ, անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ, հասել 6.9%-ի: Երկրում պաշտոնապես գրանցված աղքատության մակարդակը զգալիորեն աճել է, իսկ ապրանքների սպառման մակարդակը՝ կրճատվել (փետրվարին՝ շուրջ 6%-ով): Հասկանալի է, որ «միջին» ռուսաստանցին առաջին հերթին հրաժարվում է «ավելորդություններից», որոնց թվին կարելի է դասել նաեւ հայկական կոնյակը:
Անցյալ տարի մեր հյուսիսային հարեւանի մոտ տնտեսական ճգնաժամը զգալիորեն խորացավ, ինչն անդրադարձավ նաեւ այդ երկրում մեր արտադրանքի սպառման վրա: Դրա հետեւանքով հայրենական ձեռնարկությունների գործերը զգալիորեն վատթարացան: Այս մասին է վկայում նաեւ հետեւյալ տեղեկությունը. ոլորտի առաջատարը՝ Երեւանի կոնյակի գործարանը, անցյալ տարի 2.1 մլրդ դրամով կամ գրեթե 30%-ով ավելի պակաս հարկ է վճարել, քան դրա նախորդող տարում:
Կոնյակ եւ գինի արտադրողները վաղուց արդեն արտադրանքի իրացման նոր շուկաներ են փնտրում: Սակայն, Հայաստանի Գինեգործների ասոցիացիայի նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով, առայժմ ապարդյուն: Այնպես որ՝ մեր խաղողագործները հերթական խնդիրների են սպասում՝ խաղողի մեծածախ իրացման հետ կապված: Այդ պատճառով, քանի դեռ մի քանի ամիս ժամանակ կա, անհրաժեշտ է այդ խնդիրներին լուում գտնել:
Սմբատ Գրիգորյան




























