Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կոնֆլիկտը ժամանակավոր բնույթ է կրում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցություններում Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հարցը չի բարձրացվել:

Բացի այդ, Զախարովան ընդգծել է, որ Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելով՝ Ռուսաստանը չի միջամտել այդ երկրի քաղաքացիական պատերազմին: Այս մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում: