Փաստաբան Արա Զաքարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՓՊ մամուլի ծառայությունից:

Փաստաբանի դեմ կարգապահական վարույթը հարուցվել է խարդախության համար 6,5 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա  Ավետիսյանի գործի կապակցությամբ: 

Հիշեցնենք, որ փաստաբանը բաց էր թողել ժամկետը եւ Վոլոդյա Ավետիսյանի գործով ՄԻԵԴ չէր դիմել: Ազատամարտիկի ընկերները ասել են, որ նա վստահեցրել է, որ դիմել է, միայն երբ ժամկետն ացնել է արդեն, ասել է, որչի դիմել: Արա Զաքարյանը պարզաբանել է, որ «կյանքի ցուցմամբ անհետաձգելի միջամտություն պահանջող ընտանեկան հանգամանքի պատճառով սահմանված ժամանակահատվածում չի կարողացել հաղթահարել աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ դրանից առաջացած գերհոգնածությունը, ինչի հետևանքով ի վիճակի չի եղել ժամանակին ավարտել գանգատը կազմելու գործը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ փաստաբան Արա Զաքարյանի պատճառով է, որ ազատամարտիկ, խարդախության համար 6,5 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա  Ավետիսյանի բողոքը չի հասել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: