Ռուսական օդանավերը մարտի 22-24-ն ընկած ժամանակահատվածում սիրիական Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի շրջանում 41 թռիչք են իրականացրել: Gazeta-ի փոխանցմամբ, այս մասի հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունում հայտնել են, որ օդանավերը թռիչքներն իրականացրել են՝ «ԻՊ-ի զինյալների ուղղությամբ հարվածներ հասցնելու եւ սիրիական զորքերի հարձակմանն աջակցելու նպատակով»:  Արդյունքում ահաբեկիչների 146 օբյեկտ է ոչնչացվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական Պալմիրայում ռուս սպա է զոհվել: Հաղորդվել էր նաեւ, որ շրջանում կարող էին ռուսաստանցի վարձկաններ զոհվել: