Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է մեկ օրվա ընթացքում Սիրիայում 7 անգամ հրադադարի ռեժիմը խախտելու մասին: Այս մասին ասված է Սիրիայում հակամարտող կողմերի հրադադարի հարցով կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

«Սիրիայի տարածքում հրադադարի հաստատման ռեժիմը, ընդհանուր առմամբ, պահպանվել է: Մեկ օրվա ընթացքում հրադադարի խախտման 7 դեպք է արձանագրվել Լաթաքիա նահանգում: Իրենց «Ախրար աշ-Շամ» խմբավորման «ընդդիմադիրներ» համարող զինյալները երեք անգամ ականանետերից հարվածներ են հասցրել կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, ըստ Gazeta-ի, Քնեդդա բնակավայրի շրջանում անհայտ զինված կազմավորումներն ականանետերից եւ հրազենից կրակ են արձակել Հակուր-Թահթանի եւ Արդ-էլ-Վատա ավանների ուղղությամբ: