Եմենի հարավային Ադեն քաղաքում մահապարտ-ահաբեկիչները հարձակում են իրականացրել՝ միանգամից երեք ավտոմեքենա պայթեցնելով: AFP-ի տվյալներով, ահաբեկչության հետեւանքով առնվազն 22 մարդ է զոհվել:
Անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների տվյալներով, երկու ռումբերը միաժամանակ պայթել են Շաաբ շրջանում, երկու հսկիչ-անցակետերի մոտ: Երրորդ ռումբը տեղակայված է եղել շտապօգնության մեքենայում, որը պայթել է Ադեն քաղաքի կենտրոնում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, առայժմ հայտնի չէ, թե ով է պատասխանատու պայթյունների համար: Ադեն քաղաքը երկրի կառավարության ժամանակավոր նստավայրն է:





























