Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր՝ մարտի 25-ին քննարկվեցին օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաեւ հարուցվեցին նոր վարչական վարույթներ: Նիստի ընթացքում Հանձնաժողովը հրապարակեց նաեւ իր որոշումը՝ կենցաղային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Վեգա» խանութների ցանցի հանդեպ հարուցված վարույթի արդյունքների վերաբերյալ:

Վարույթը հարուցվել էր խանութի կողմից հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար:  Դեռեւս հունվարին  «Վեգան» գովազդային հոլովակների միջոցով հայտարարել էր, որ սրահում ներկայացված ողջ տեսականին վաճառվում է ինքնարժեքով:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

ՏՄՊՊՀ կողմից իրականացված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: Խանութը ինքնարժեքի մեջ ներառել է  ապրանքների ձեռքբերման, տեղափոխման, վարչական, մարկետինգային եւ բոլոր մյուս ծախսերն ամբողջությամբ: Մինչդեռ ապրանքի ինքնարժեք հասկացության մեջ վերոնշյալ ծախսերը չեն կարող հաշվարկվել:

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը փաստում է, որ խանութում առաջարկվող ապրանքները վաճառվում են ինքնարժեքից ակնհայտորեն բարձր գնով: Տնտեսվարողը պարտավոր է գովազդի միջոցով սպառողին տրամադրել ամբողջական եւ  հավաստի տեղեկատվություն, ինչն այս դեպքում չի արվել:

Անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար «Վեգա» խանութների ցանցի հանդեպ կիրառվեց տուգանք՝ 5 միլիոն դրամի չափով: