Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում մարտի 25-ին որոշվեց նաեւ հարուցել վարչական վարույթներ սննդամթերքի, առավելապես ըմպելիքների արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հանդեպ:
Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու, թե որքանով են տնտեսվարողները սպառողներին տրամադրում հավաստի տեղեկատվություն՝ իրացվող ապրանքի վերաբերյալ: Պարզվել է, որ մի շարք դեպքերում ապրանքի անվանումը կարող է մոլորեցնել եւ շփոթեցնել սպառողներին: Օրինակ, արտադրվող կամ ներմուծվող ըմպելիքների վրա նշված է «Ջերմուկ կիտրոն», «Հայ կոլա մանգո», «Կիլիկիա նարինջ», «Ֆանտա նարինջ», «Միրինդա խնձոր» եւ այլն, ինչը կարող է սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ այդ ըմպելիքների բաղադրության մեջ առկա է նշված մրգերի պարունակություն, մինչդեռ դրանք պատրաստված են այդ մրգերի փոխարինիչներով, այսպես կոչված՝ համաբուրավետիչ նյութերի հավելումով:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Խնդիրը գրավել է ՏՄՊՊՀ-ի ուշադրությունը նաեւ այն պատճառով, որ համաձայն ԵՏՄ նոր կանոնակարգի, բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողները սննդամթերքի մեջ օգտագործվում են ոչ թե կոնկրետ բաղադրիչ, այլ դրան փոխարինող բուրավետիչ նյութ, պարտավոր են ապրանքի անվանման մեջ ավելացնել «համով եւ (կամ) հոտով» բառերը:
Վարչական վարույթ հարուցվեց հետեւյալ ընկերությունների հանդեպ. «Թամարա եւ Անի» ՍՊ, «Քեթրին Գրուպ» ՍՊ, «Վանց Գրուպ» ՍՊ, «Երեւանի գարեջուր» ՓԲ, «Կոկա կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի» ՓԲ, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի Կոլա Բոթլեր» ՍՊ, «Ջերմուկ Գրուպ» ՓԲ, «Սամ-Հար» ՍՊ, «Յունիոն» ՍՊ, «Դարոյնք» ՍՊ եւ «Արսեն եւ Ներսես» ՍՊ:
Հանձնաժողովը գտնում է, որ ընկերությունների նման վարքագիծը կարող է հանգեցնել հասարակության մոլորեցման` անբարեխիղճ մրցակցության գործողության, քանի որ մակնշման մեջ տվյալների վերաբերյալ նշումների բացակայությունը հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել տվյալ ապրանքների վերաբերյալ:


























