Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում անցած տարվա նոյեմբերի 27-ին նորածնի մահվան դեպքով նշանակվել է նոր փորձաքննություն:
NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Ի. Հայրապետյանը հաղորդում է տվել, որ նոյեմբերի 25-ին իր հարսն ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ եւ կեսարյան հատման եղանակով ունեցել արական սեռի երեխա:
Նոյեմբերի 27-ին նորածինը մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել:
Նշենք, որ մահացած երեխայի հարազատները ԲԿ-ի բժիշկներին են մեղադրում:



























