Ռուսաստանից ավելի քան 10 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Սիրիայի Համա նահանգի բնակավայրեր, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նշում են, որ հումանիտար բեռը բաժանել են Ֆան էշ Շամալի բնակավայրում:

Տեղի այն բնակիչները, որոնք ստացել են հումանիտար օգնություն, հայտնել են, մտադիր են  մնալ նահանգում, որն արդեն ազատագրվել է «Ջեբհաթ ան Նուսրա» զինված խմբավորումից: