Մարտի 25-ին, ժամը 20-ի սահմաններում, «Միցուբիշի Լանսեռ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: