Արմեն Աղաբաբյանին պատկանող տրանսֆորմատորի գողության կասկածանքով Էջմիածին-Մարգարա խճուղու ձախակողմյան հատվածում գտնվող տարածքից բերման է ենթարկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ  27-ամյա Դավիթ Կ.-ն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Դավիթ Կարապետյանը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ խոստովանել հանցանքը:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաեւ, որ նա գողացել է Փարաքար գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող չգործող քարի արտադրամասի մոտ տեղադրված տրանսֆորմատորը` պատճառելով 1.500.000 դրամի վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումների գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Դավիթ Կ.-ն ձերբակալված է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, տրանֆորմատորը պատկանում  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի որդուն՝ Արմեն Աղաբաբյանին: