«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի մասնագետներն առաջարկում են պրոֆեսիոնալ ալկոտեստերը փոխարինել սիրողական գործիքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Մարտի 23- ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետը դիտարկումներ էր արել ՀՀ ոստիկանության ձեռք բերած ալկոտեստերների վերաբերյալ եւ տարակուսանք հայտնել ինչպես գնի, այնպես էլ այնպես էլ ընկերության առնչությամբ, որից այդ սարքերը ձեռք էին բերվել:
Ոստիկանությունը պարզաբանում է հատկապես այդ սարքի անհրաժեշտությունը, բացատրելով՝ ինչ բաղադրիչներից է գոյանում գինը, ինչպես է կիրառվելու սարքը եւ այլն:
Տարբեր լրատվամիջոցներով «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչները կրկին անդրադարձել են խնդրին՝ փոխելով հարցադրումը. տարակուսանքն այս անգամ վերաբերում է ոչ թե սարքի գնին, այլ հենց այդ սարքը գնելու նպատակահարմարությանը: Նրանք պնդում են, թե մենք եվրոպական երկիր չենք, չունենք այդ ալկոտեստերները ձեռք բերելու բյուջեն եւ կարող էինք բավարարվել 4000-8000 ռուբլանոց սարքերով:
Ստիպված ենք մեկ անգամ եւս պարզաբանել արդեն իսկ պարզաբանածը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Alcovisor yupiter մոդելի ալկոտեստերը պրոֆեսիոնալ, ներկառուցված տպիչով սարք է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն տեղում ստուգել վարորդի խմածության աստիճանը, այլեւ անմիջապես պատրաստել ու տպագրել արձանագրությունը, որը ներառում է վարորդի, մեքենայի, ստուգման բոլոր արդյունքները: Սարքի վերածրագրավորումը, հայաֆիկացումը, ՀՀ ստանդարտներին համապատասխանեցումը հենց այդ գործառույթի իրականացման նպատակն են հետապնդում, իսկ արձանագրությունը տեղում պատրաստելն անհնար է դարձնում միջամտությունը տվյալների բազային եւ բացառում կոռուպցիոն ռիսկերը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի մասնագետներն, այս ամենն անտեսելով, առաջարկում են պրոֆեսիոնալ սարքը փոխարինել սիրողական ցածրակարգ գործիքով: Անկեղծ ասած, զարմանալի է նման տրամաբանությունը, որով առաջնորդվելու դեպքում կարելի է հասնել խմածությունը հոտ քաշելով որոշելու ընդհանրապես անվճար տարբերակին, որը ոչ միայն տեխնոլոգիական միջնադար է, այլեւ արդյունավետ չէ: Բանն այն է, որ ոգելից խմիչք ընդունած վարորդը ենթակա է շատ լուրջ վարչական պատասխանատվության, ուստի խմածությունը պետք է որոշվի պրոֆեսիոնալ մակարդակով, արձանագրվի համապատասխան փաստաթղթերով, եւ քաղաքացին էլ պետք է վստահ լինի, որ ամեն ինչ ճիշտ է, ու գործընթացին որեւէ կողմնակի միջամտություն բացառվում է:
Թեկուզեւ էժան, բայց սիրողական սարքերով այս գործընթացը մեկ փուլով իրականացնել հնարավոր չէ, եւ խնայողությունն էլ այս դեպքում ոչ միայն հիմնավոր չէ, այլեւ ի վնաս քաղաքացու է»:
Նշենք, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանն ավելի վաղ նշել էր, որ 2015-ին ՀՀ ոստիկանությունը ձեռք է բերել 1 միլիոն 98 հազար դրամանոց 45 հատ ալկոտեստեր եւ տարակուսանք հայտնել ինչպես սարքի գնի, այնպես էլ «Լեգիոն 9» ՍՊԸ-ի առնչությամբ, որից այդ սարքերը ձեռք են բերվել:


























