2015-ին առաջին անգամ հանրապետությունում մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ մոտ 30 տոկոսով ավելացել են: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, նշել է աշխատանքային այցով Վայոց Ձոր մեկնած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Մարզկենտրոնում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նա կարեւորել է 2015 թվականին Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը, որը բավանաչափ մթերումներ է իրականացրել:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նախարար Կարապետյանը նշել է, որ թեեւ 2015-ին խնդիրներ եղան մասնավորապես խաղողի մթերումների հետ կապված, սակայն վերամշակող ընկերությունները բոլոր միջոցները ձեռնարկեցին մթերումները կազմակերպելու համար: Արդյունքում առաջին անգամ հանրապետությունում մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ մոտ 30 տոկոսով ավելացան:

Տեղեկացնելով, որ ընդհանուր առմամբ հանրապետությունում կատարվել է 39 մլրդ դրամի մթերում, որի դիմաց վճարումները կատարվել են շուրջ 96 տոկոսով` նախարարը հույս է  հայտնել, որ մթերման դիմաց կուտակված պարտքերն արագ կվճարվեն: