Երեւանի Ավան թաղամասից մարտի 24-ին՝ ժամը 23-ին, հիվանդանոց տեղափոխված 21-ամյա Արա Փափազյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ին հայտնեցին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:
Նշենք, որ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքի վայրում հեծանիվ է հայտնաբերվել, դեպքի հանգամանքները դեռ պարզ չեն:
Տղան հիվանդանոց էր տեղափոխվել անգիտակից վիճակում:



























