Վայոց Ձորի մարզում հողի մշակման առումով մարզի ցուցանիշները ցածր են: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, նշել է աշխատանքային այցով Վայոց Ձոր մեկնած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ մարզկենտրոնում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
«Հետեւողական աշխատանքի արդյունքում անցած տարի հնարավոր դարձավ մշակվող ցանքատարածություններն ավելացնել 1020 հեկտարով, սակայն դեռեւս վարելահողերի ընդամենը 36 տոկոսն է օգտագործվում, հարկավոր է քայլեր ձեռնարկել այս ցուցանիշն ավելացնելու ուղղությամբ», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Ամփոփելով մարզում բուսաբուծության ոլորտի նախորդ տարվա արդյունքները` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականին բավականին ցածր է եղել հացահատիկային մշակաբույսերի` գարու, ցորենի բերքատվությունը: Նախարարի խոսքով` սերմնաբուծության զարգացման պետական ծրագրի շնորհիվ վերջին տարիներին հնարավոր է եղել հանրապետության ցորենի սերմի պահանջարկը բավարարել շուրջ 85 տոկոսի չափով ներքին ռեսուրսների հաշվին, սորտաթարմացման շնորհիվ հաջողվել է էականորեն ավելացնել բերքատվությունը: Եթե 2010 թվականին ցորենի բերքատվությունը կազմում էր ընդամենը 22,5 ց/հա, ապա արդեն 2015 թվականին այն հասավ 34 ց/հա-ի:
Շեշտելով, որ փոքրամասշտաբ գյուղացիական ընտանեկան տնտեսությունները չեն կարող որակյալ արտադրանք ստեղծել, որը կնպաստի երկրում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը` նախարարն այս համատեքստում ընդգծել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը: Նախարարի խոսքով` այս խնդրի լուծմանն են ուղղված միջազգային կառույցների հետ իրականացվող մի շարք համատեղ ծրագրեր, այդ թվում` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» (CARMAC 2) եւ «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման» (ENPARD) ծրագրերը, որոնցում ընդգրկված է նաեւ Վայոց ձորի մարզը:
CARMAC 2 ծրագրով Վայոց ձորից ընդգրկվել են 10 համայնք, որի շրջանակում այստեղ հիմնվել են 5 կոոպերատիվ: Նախարարն ընդգծել է, որ գյուղացիական տնտեսությունների միավորումն ու ակտիվ համագործակցությունը կոոպերատիվի կազմում ավելի լայն հնարավորություններ կստեղծի աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ դրանով իսկ ֆերմերների եկամուտների ավելացման համար:































