Եղեգնաձորի պանրի արտադրությամբ զբաղվող «Գոլդեն գոութ» ընկերությունը կաթ է մթերում մարզի 11 համայնքների շուրջ 140 ֆերմերներից, մեկ լիտրը 150 դրամով, եւ մթերված կաթի արժեքն ամբողջությամբ վճարվել է: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցելության ժամանակ նշել է ընկերության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նա նշել է, որ արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, այժմ բանակցություններ են ընթանում Իրանի շուկա մտնելու համար:
Ընկերությունը զբաղվում է նաեւ այծաբուծությամբ, ինչը տնօրենի հավաստմամբ խիստ եկամտաբեր է հատկապես Վայոց ձորի համար, քանի որ մարզի արոտավայրերն առավել քան նպաստավոր են այդ ճյուղի զարգացման համար: Խաչիկ Մարտիրոսյանը հավելել է, որ ի տարբերություն մյուս տեսակների` այծի պանիրը մշտապես մեծ պահանջարկ ունի հատկապես արտերկրում, ուստի իրացման խնդիրներ չեն լինում: Ընկերությունն արտադրում է պանրի 9 տեսակներ, որոնցից 6-ը` այծի կաթով, հանրապետությունում միակն է, որ ունի յուրօրինակ պանրատեսակ` «ձեթով պանիր»:





























