Թուրքիայում մեծ սկանդալ է առաջացրել պետությանը կից ստեղծված «Էնսար վաքֆը» կրոնական միությունում տեղի ունեցած տղա երեխաների բռնաբարությունները։
Թուրքական Gazeteport կայքի փոխանցմամբ՝ իսլամական հոգեւոր կրթությամբ զբաղվող Ensar vakfi-ի միության կողմից վարձակալած տներում 9-ից 10 տարեկան տղա երեխաներին մասնավոր դասեր տալու ժամանակ իմամ-ուսուցիչները բռնաբարել են աշակերտներին։
Նշվում է, որ մոտ 45 տղա երեխայի բռնաբարության մասին հայտնի է դարձել, երբ երեխաներից մեկը տանը պատմել է տեղի ունեցածը, որից հետո ոստիկանությունը ձերբակալել է ուսուցիչներից մեկին։
Քանի որ հիշյալ միությունը Էրդողանի կողմից գովերգվում է ու պետական աջակցություն ստանում, դատարանը որոշում է կայացրել, որ հետաքննությունը գաղտիության պայմաններում պետք է անցկացվի։





























