41-ամյա Հասմիկ Հ.-ից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փախցրել են իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենան հայտնաբերվել է Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան փողոցում կայանված` արտաքին վնասվածքներով և սրահը մասամբ այրված:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 16-ամյա Է. Մ.-ն, որը փորձել է հրկիզել ավտոմեքենան:
Է. Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























