Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի տարածքից մարտի 25-ին երկու երիտասարդի բերման են ենթարկվել ոստիկանություն: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նրանց ոստիկանություն բերման ենթարկելու պատճառը եղել է գանձեր որոնելը:
Գյուղի վարչական տարածքում գտնվող «Ախթամար» պատմամշակութային հուշահամալիրի տարածքում երիտասարդները հողաքանդման աշխատանքներ են իրականացրել եւ ոստիկանությունում խոստովանել, որ այն եղել է գանձեր գտնելու նպատակով:
Բացատրություններից հետո նրանց ստորագրությամբ բաց են թողել: Հանգամանքները պարզվում են:



























