Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում այսօր՝ մարտի 26-ին, հայտնաբերվել է գյուղի բնակիչներից 56-ամյա Դավիթ Դ.-ի դին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Բազմաբերդի բնակիչ Խաչատուր Նորեյանը:

Նրա խոսքով, տղամարդն իրեն կախել է  տան բակում, նրա դին առաջինը տեսել է հարեւանուհին, որն անցել է այդ կողմով:

Դավիթ Դ.-ն ամուսնացած էր, ունի 3 երեխա: