Երեւանի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից մարտի 25-ին ընկած 75-ամյա կնոջ վիճակը ծանր կայուն է: Այս մասին այսօր մարտի 26-ին, NEWS.am-ին հայտնեցին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:  75-ամյա կինն, որն ունի բազուկի, կողքերի ողնաշարի կոտրվածքներ, շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում 75-ամյա կնոջ հարեւաններն ասել էին, որ կինն իրեն բնակարանի պատուհանից նետել է, նա ձեռքում գրություն է ունեցել՝ «Ոչ մեկին չմեղադրեք»:

Նրանց խոսքով, 75-ամյա կինը մենակ է ապրում, նա ունի աղջիկ, որն ամուսնացած է եւ առանձին է բնակվում: Տարիներ առաջ Երեւանի դպրոցներից մեկում Լ.Ռ.-ն աշխատել է որպես ուսուցչուհի:

Ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ պարզվել է որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում քաղաքացի 75-ամյա Լ. Ռ.-ն փորձել է ինքնասպանություն գործել եւ ցած է նետվել 10 հարկանի շենքի հարկերից մեկից:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Ռ.-ն տեղի ուժերով հոսպիտալացվել է առաջին համալսարանական կլինիկա: