Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում  մարտի 26-ին իր տան բակում կախվելու միջոցով ինքնասպան եղած Դավիթ Դ.-ն արհեստանոց ուներ, տանը գործ էր անում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Բազմաբերդի գյուղապետ Խաչատուր Նորեյանը՝ նշելով, որ Դավիթը  աշխատասեր էը եւ ընտանիքի համար  լավ հայր:

«Շատ լավ, կրթված մարդ էր, արհեստանոց ուներ, տանը գործ էր անում եւ գազ էր ցրում գյուղում: Ընտանիքի անդամները ոչ  մի տարօրինակ պահվածք չեն նկատել մոտը, թե ինչու է այդ քայլին գնացել, չգիտենք»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  մարտի 26-ին Ներքին Բազմաբերդ գյուղում տան բակում կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Նրան առաջինը նկատել է այդ տարածքով անցնող հարեւանուհին: