40-ամյա Մարինե Օ.-ից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մալաթիա գյուղմթերքների շուկայից Արարատյան զանգված ուղեւորվելու ժամանակ թիվ 44 երթուղային ավտոբուսում իր գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 6.000 ռուբլի, 27 դոլար, 17.000 դրամ, առեւտրի կենտրոնի բոնուսային քարտ, բջջային հեռախոսահամարներ եւ բանկային քարտ, որի մեջ եղել է 100.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 24-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Երեւանի Բատիկյան փողոցից բերման են ենթարկել 28-ամյա Գագիկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: