30-ամյա Արամ Մ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տան դիմաց կայանված, իրեն պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից գողացել են Էլեկտրական մարտկոցը` պատճառելով 17.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 3-րդ շենքի դիմացից բերման են ենթարկել 43-ամյա Աշոտ Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ոստիկանության նույն բաժին էր դիմել նաեւ 29-ամյա Վրեժ Հ.-ն եւ հաղորդում տվել, որ գողացել են իր տան դիմաց կայանված «Տ-25Ա» մակնիշի խոտհնձիչ տրակտորի էլեկտրական մարտկոցը` պատճառելով 20.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն Աշոտ Բ.-ն:
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:



























