Երեւանում այսօր՝ մարտի 26-ին, տեղի ունեցավ Կապանի զորամասում  մարտի 24-ին գլխի հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Սեւակ Համբարձումյանի հոգեհանգիստը:

Հոգեհանգստին ներկա էին ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ:

Սեւակ Համբարձումյանի հուղարկավորությունը  տեղի կունենա մարտի 27-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սեւակը, որ բանակ էր զորակոչվել ամիսներ առաջ, ապրում էր հոր եւ մոր հետ: Նա ծնողների միակ զավակն էր:

Մարտի 24-ին` ժամը 09:20-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սեւակ Հովհաննեսի Համբարձումյանը: Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Քննություն է տարվում՝ պարզելու Սեւակ Համբարձումյանի մահվան հանգամանքները: