ՌԴ Տվերի մարզի Մակսատիխինսկի շրջանի վարչական շենքում մարտի 24-ի երեկոյան նռնակ է պայթել: Անհայտ տղամարդը մուրճով կոտրել է պատուհանը եւ նետել ՌԳԴ-5 տեսակի նռնակ:
Պայթյունից վնասվել է շրջանի ղեկավարի տեղակալ Ելենա Իլնայի աշխատասենյակը: Միջադեպի պահին շենքում աշխատակիցներ չեն եղել, փոխանցում է Lifenews-ը:
Շենքում միայն մեկ մարդ է եղել, որը դուրս է վազել եւ նկատել մարմնեղ կառուցվածքով մի տղամարդու: Նրան որոնում են իրավապահները:
Հարուցվել է քրեական գործ:





























