Այսօր՝ մարտի 27-ին, ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: