Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) պատվիրակությանը՝ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է Հայաստանի քաղաքական ուժերի հետ տարբեր հարցերի շուրջ մշտական քննարկումները՝ ընդգծելով դրանց օգտակարությունը երկու հայկական հանրապետությունների համար:




























