ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս պահին Ռուսաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որեւէ շփման, փոխանցում է Interfax-ը:

«Հիմա Ռուսաստանն ընդհանրապես պատրաստ չէ թուրքական կողմի հետ որեւէ շփում հաստատել»,- ասել է նա:

Պեսկովը  նաեւ Թուրքիային կոչ է արել անել այն, ինչը պետք է նման իրավիճակում:
Նշենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները լարվել էին 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում թուրքական կործանչի կողմից ռուսական Սու-24 օդանավը խոցելուց հետո: