«Իսլամական պետության» զինյալներից Պալմիրայի ազատագրումը կարեւորագույն դեր է կատարում սիրիական իշխանությունների համար, գրում են արեւմտյան լրատվամիջոցները:

Եվ այսպես, The Washington Post-ը այս իրադարձությունը կարեւորագույն հաղթանակ է անվանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար: Պարբերականը գրում է, որ նրան հաջողվել է գերազանցություն ապահովել այս քայքայիչ քաղաքացիական պատերազմում: Բացի դրանից հիշատակվում է նաեւ ռուսաստանյան միջամտությունը, որը ԻՊ զինյալներին ծանր կորուստներ է պատճառել՝ ստիպելով նահանջել:

New York Times-ը շեշտում է, որ Ասադի կառավարությունը կարեւոր դեր է կատարում ԻՊ-ի դեմ պայքարում: Պարբերականը նաեւ համարում է, որ այս մարտը ցույց է տվել, թե սիրիական հակամարտությանը Ռուսաստանի միջամտությունը ինչքան է փոխել է իրավիճակը երկրում:

Նույն կարծիքն ունի նաեւ The Guardian-ը: Թերթը նշում է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հին քաղաքի ազատագրումը զգալիորեն բարձրացնում է մարտական ոգին թե ՛Դամասկոսում, թե ՛Մոսկվայում: