Ադրբեջանում կարող է փոխվել զորակոչի տարիքը:

«Եթե 12-ամյա կրթությանն անցնելու մասին քննարկումները շարունակվեն, ու այս ոլորտում օրենսդրական փոփոխություններ կատարվեն, ապա «Զինապարտության մասին» օրենքում նույնպես հնարավոր են զորակոչի տարիքին վերաբերող փոփոխություններ»: «Ազերի փրես» գործակալության փոխանցմամբ այս մասին հայտնել է ՊՆ Ռազմական նախապատրաստման ու զինվորական կրթության գլխավոր վարչության պետ գնդապետ Մուրադ Համիդովը:

Նշենք, որ Կրթության նախարարությունում քննարկվում են 12-ամյա կրթությանն անցնելու կառուցվածքն ու բովանդակությունը, նաեւ հասարակությանն այս հարցի մասին իրազեկելու միջոցները:

  Կրթության խնդիրների ինստիտուտի տնօրեն Գուլու Բովրուզովն էլ նշել է, որ Ադրբեջանում 12-ամյա կրթությանն անցնելու կապակցությամբ օրենսդրական փոփոխություններ կարվեն: