Ադրբեջանական կողմը մարտի 27-ին կրկին կրակ է արձակել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Այս տեղեկությունը NEWS.am_ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ ՊՆ խոսնակի՝ հակառակորդը կիրառել է հրաձգային զենքեր, իսկ հայկական կողմը տվել է խոստացված պատասխանը:

Նշենք, որ հակառակորդի արձակած կրակոցներից վնասվել է Բերքաբեր գյուղի բնակիչ Ռադիկ Քոչարյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

NEWS.am-ի հետ զրույցում  Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը նշեց, որ գյուղացին չի տուժել, հասցրել է փախչել:

Գյուղապետի խոսքով՝ կրակ է արձակվել նաեւ տների ուղղությամբ: