Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը խիստ քննադատության է ենթարկել նախագահ Էրդողանի՝ «մեկ ազգ, մեկ դրոշ մեկ պետություն» կարգախոսը։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սիրված տողերը՝ «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ պետություն», ֆաշիզմի կարգախոսներն են։ «Մեկ լեզու, մեկ ազգ» կարգախոսը ֆաշիզմի կարգախոսն է։ Ահմեդ Դավութօղլուն եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկար տարիներ նույն ֆաշիստական կարգախոսներն են հնչեցնում»,-ասել է Դեմիրթաշը։





























