Համաշխարհային շուկայում նավթի գինը շարունակում է անկում գրանցել:
Երեկ երեկոյան եւ այսօր գիշերը աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում կայացած առեւտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են անկում: իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0,23 տոկոսով եւ կազմել 71,65 դոլար մեկ բարելի համար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը նվազել է 0,86 տոկոսով եւ կազմել 71,43 դոլար մեկ բարելի համար:



















