Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայող Արկադի Հարությունյանին ծնողներն արդեն հաղորդել են նույն ավտովթարի հետեւանքով եղբոր` Ռուսլանի, մահվան մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրանց հարազատներից տիկին Զոյան` նշելով, որ Արկադին հարցրել է եղբոր մասին, ծնողներն էլ ստիպված են եղել նրան ասել եղբոր մահվան մասին:
Նշենք, որ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքից Արկադիին արդեն տեղափոխել են հիվանդասենյակ, նրա վիճակն արդեն լավ է: Իսկ նույն ավտովթարից տուժած Արկադիի կրտսեր եղբայրը` Ռոմանը, դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը նույնպես կայունացել է:
Նշենք, որ Ռոման Հարությունյանին մեկ շաբաթ առաջ վիրահատել էին:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային երեք զինծառայողներ` Արկադի, Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են, Արկադին եւ Ռոմանը տարբեր մարմնական վանսվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ նրանց երրորդ եղբայրը` Ռուսլանը մահացել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:



























