Չինական Chery ընկերությունը ներկայացրել է նոր քրոսովերի՝ Tiggo 7-ի թիզերները: Մեքենայի շնորհանդեսը կայանալու է Պեկինի ցուցահանդեսի շրջանակում:
Ըստ Ավտովեստիի, նորույթի պաշտոնական ցուցադրությունից 1-1.5 ամիս առաջ արտադրողները սովորաբար էսքիզներ են ներկայացնում, եւ չինական Chery ավտոհսկան բացառություն չէ: Մեքենայի արտաքինի հիմնական տարրերը վերցվել են 2012 թվականի Chery TX-ից:
Ընդ որում, Chery Tiggo 7-ը (ներգործարանային ինդեքսը՝ Chery T15) այժմյան Tiggo 5-ի հաջորդը չէ, այլ ավելի բարձր մակարդակի առանձին մոդել: Ընդ որում, Tiggo 7-ը Chery ընկերության պատմության մեջ ամենաթանկ քրոսովերն է լինելու: Նախնական տեղեկություններով, այն արժենալու է 130-170 հազար յուան (1.37-1.7 մլն ռուբլի):































