Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է GLC Coupe կոմպակտ քրոսովերը: Մոդելի շնորհանդեսը կայացել է Նյու Յորքի ավտոշոուի շրջանակում:
Շնորհանդեսի ժամանակ ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ մեքենան պետք է լուրջ մրցակից դառնա գերմանական մեկ այլ ընկերության՝ BMW-ի X4 մոդելին:
Գնորդներին առաջարկվում են դիզելային վառելիքով եւ բենզինով աշխատող շարժիչներ: Դիզելային շարժիչը 2.5 լիտր ծավալ եւ ավելի քան 170 կամ 200 ձիաուժ հզորություն ունի, բենզինով շարժիչը՝ 211 կամ 250 ձիաուժ:
Ըստ Car.ru-ի, առաջարկվող շարժիչների շարքում առավելագույն հզորությունը գրեթե 350 ձիաուժ կլինի:





























