Երեւանում մարտի 28-ի երեկոյան ավազակային հարձակման ենթարկված 67-ամյա Նուրիցա Թանկյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

«Նուրիցա Թանկյանը գիտակցություն ունի, արդեն խոսում է: Այս պահին այստեղ են նաեւ իրավապահ մարմինները, որոնց պետք է կատարվածի վերաբերյալ բացատրություն տա»,- ասաց Սուրեն Մակարյանը:

Բաժնի վարիչի խոսքով՝ 67-ամյա կինն առաջիկա ժամերին կտեղափոխվի նեյրովիրաբուժական բաժանմունքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 28-ին ժամը 22:20-ի սահմաններում անհայտ անձն ավազակային հարձակում է գործել Երեւանի Արամ Խաչատրյանի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկի վրա:

Բնակարանի տանտիրուհի, 67-ամյա Նուրիցա Թ.-ին արնաշաղախ հայտնաբերել են հարեւանները:

Տուժածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի հանգամանքները պարզվում են: