Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այսօր՝ մարտի 29-ին, վաղ առավոտյան թունավորման ախտանիշներով Երեւանի «Արմենիա» ԲԿ տեղափոխված քաղաքացիներից 2-ի վիճակը կայուն ծանր է:
«Մեզ մոտ 4 քաղաքացի է տեղափոխվել: Ծնողները, որոնք 70-ին մոտ են, կայուն ծանր վիճակում են: Մյուս երկուսը երիտասարդներ են, միջին ծանրության են»,- NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԲԿ-ի թունաբանական բաժանմունքից:
«Արմենիա» բժշկական կենտրոնում են գտնվում 78-ամյա Լյուդվիգ Շ.-ն, 77-ամյա Պայծառ Շ.-ն, 38-ամյա Մխիթար Շ.-ն, եւ 43-ամյա Միսակ Շ.-ն:
Նախնական տեղեկություններով, թունավորվել են մի ընտանիքի 12 անդամները: Մյուս 8-ը, այդ թվում մանկահասակ երեխաներ, գտնվում են Եղվարդի բժշկական կենտրոնում: Նրանց վիճակը լավ է:
Նշենք, որ ընտանիքը թունավորվել է շմոլ գազից:




























