Բելառուսը ապրիլի 1-ից բարձրացնում է ԵՏՄ մաքսային տարածքից դուրս արտահանվող նավթի եւ նավթամթերքի արտահանման տուրքերը: Այս որոշումը կայացրել է Նախարարների խորհուրդը, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությունը: Հում նավթի արտահանման տուրքի դրույքը 39.5 դոլարից կդառնա 54.9 դոլար մեկ տոննայի համար: Առաջին թորման բենզինի տուրքը 28 դոլարից կդառնա 38.9 դոլար մեկ տոննայի դիմաց, ապրանքային բենիզինի տուրքը 24 դոլարից կթանկանա մինչեւ 33.4 դոլար:
Թեթեւ, միջին նավթամթերքի տուրքը 15.8 դոլարից կդառնա 21.9 դոլար: Նման տուրք կսահմանվի դիզվառելիքի, բենզոլի, տոլուոլի, կսիլոլի, քսուքային եւ այլ յուղերի համար:





























