Եթե ցանկություն կա ծանոթանալ քվեարկածների ցուցակներին, ապա ընտրությունների հաջորդ օրը վստահված անձինք կարող են դրանք ուսումնասիրել: Այս մասին մարտի 29-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին:
Նրա խոսքով՝ իզուր փորձեր են ձեռնարկում ժողովրդի մեջ Ընտրական գործընթացի նկատմամաբ անվստահություն սերմանելու համար: «Ով դա դանում է, սխալ է անում: Եթե նախկինում կարելի էր մտածել քվեարկածների ցուցակները հրապարակելու մասին, ապա հիմա չի կարելի այդ մասին երկար խոսել, քանի որ ընտրությունները կընթանան էլեկտրոնային սարքավորումների միջոցով»,- ասել է Ավետիսյանը:





























