Քվեարկածների ցուցակները հրապարակելը ընտրախախտումները նվազագույնի հասցնելու լավագույն ձեւն է: Այս մասին մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Անդրադառնալով քվեարկածների ցուցակները հրապարակելու մասին ընդդիմության պահանջներին՝ նախկին պատգամավորը նշեց. «Ի՞նչ է նշանակում ցուցակները թաքցնել հանրությունից: Դա ընտրակեղծիքների կասկածների տեղիք է տալիս: Ես խորհուրդ կտայի չանել դա եւ հրապարակել ցուցակները հանրության վստահությունը բարձրացնելու համար: Այսօր ամենախոշոր ընտրախախտումներն իրականացվում են ընտրողների ցուցակների միջոցով: Իհարկե, բոլորն են պատասխանատու ընտրությունների անցկացման համար, սակայն դրանց լեգիտիմության համար պատասխանատու է միայն իշխանությունը, քանի որ այն լրացուցիչ հսկիչ մեխանիզմներ ունի»,- ասել է նախկին պատգամավորը:





























